Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/7/2023
share

Կարկուտից տուժած գյուղացիները նորից մնացին ձեռնունայն․ ահազանգ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս, Շամբ, Գետաթաղ, Լոր, Որոտան գյուղերի բնակիչները, ովքեր տուժել էին 2023թ․ հունիսի 13-ին և 14-ին տեղացած ուժեղ կարկուտից, արդեն հույսները կորցրել են, որ պետությունից որևէ աջակցություն կստանան։ Թեև տարբեր ԶԼՄ-ներով բարձրաձայնվել է խնդրի մասին, բայց բացի համայնքապետարանի ներկայացուցիչներից, ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ մարզպետարանից չեն այցելել համայնք։

Կարկուտից տուժած բնակիչները ոչ միայն կորցրել են իրենց եկամուտը, այլև տարիների ընթացքում ձեռք բերած գույքը։

Թեև կարկուտից տուժած տնային տնտեսությունները որոշակի աջակցություն ստացել են համայնքապետարանից, սակայն համայնքային բյուջեի սուղ միջոցներով հնարավոր չի եղել գոնե կիսով չափ փոխհատուցել կորուստը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարկուտից տուժել են ոչ միայն ցանքատարածությունները, այլև տների տանիքները (ու դրա հետևանքով արդեն անձրևաջրերը լցվում են տուն), ավտոմեքենաները, արևային ջրատաքացուցիչները, որոնց ձեռքբերման համար մարդիկ դեռ վճարում են բանկերին։

Սելավաջրերը խարխլել են նաև կամուրջներ, շարքից հանել ներհամայնքային ճանապարհներ։

Քաղաքացիական լրագրող Արա Ստեփանյան

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook